Մենք սովորեցնում ենք ամենատարածված և առաջադեմ ծրագրերն ու դիզայներական հմտությունները։ Մեր դասընթացները նախատեսված են ուսանողներին սովորեցնելու ավելին քան միայն տեխնիկական հմտությունները։ Իսկապես, մեր դասընթացների հիմնական շեշտը դրված է խնդրի լուծման կոնցեպտուալ և ստեղծագործական մոտեցումների վրա:
Դասասենյակները ինչպես նաև ուսանողների հանգստյան սենյակը նախագծված են նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ ազատություն ապահովելու նպատակով: