Դասընթացի նկարագրություն

Անուն՝ Շարժական Պատկերների Ստեղծում


Տևողությունը՝  3 ամիս (շաբաթական 2 անգամ, հավելյալ պրակտիկ դասընթացներ)


Մասնակիցների քանակը՝ 4-6 


Դասընթացի մեկնարկը՝  խմբի կազմավորման պահից


Դասընթացի արժեք ցերեկային ժամերին` 40,000 ՀՀ դրամ (ամսական) 


Դասընթացի արժեք երեկոյան ժամերին` 50,000 ՀՀ դրամ (ամսական) 

Գրանցվեք մեր ՕՆԼԱՅՆ դասընթացներին և յուրաքանչյուր ամսվա համար ստացեք 5,000 ՀՀ դրամ զեղչ


«Շարժական պատկերների ստեղծում» դասընթացի շրջանակներում մեր ուսանողները սովորում են ստեղծել անիմացիոն հոլովակներ հեռուստատեսության, գովազդների ու այլ ներկայացուցչական հոլովակների համար։

Դասընթացի սկզբնական փուլում ուսանողները ծանոթանում են Adobe Photoshop ծրագրի հիմնական գործիքներին, որոնք հետագայում օգտագործվում են ստեղծված 3D մոդելների համար տեքստուրաներ նկարելու նպատակով։ Ապա անցում են կատարում Maxon Cinema 4D ծրագրին, որտեղ ծանոթանում են 3D գրաֆիկային, ստեղծում 3D մոդելներ և օգտագործում դրանք՝ անիմացիաներ ստեղծելիս։

Ավարտական փուլում Cinema 4D-ի միջոցով արդեն իսկ ստեղծված անիմացիաները ուսանողները տեղափոխում են Adobe After Effects ծրագիր։ Վերջինիս միջոցով ուսանողները սովորում են ստեղծել 2D անիմացիաներ և ինտեգրել դրանք 3D հոլովակի մեջ։

Տեխնիկական հմտություններից բացի՝ մեծ շեշտ է դրվում նաև ընթացքի ամբողջ գործունեության վերլուծության վրա, որպեսզի ուսանողները ձեռք բերեն հմտություններ ու զարգանան և՛ որպես անհատ դիզայներ, և՛ որպես թիմի անդամ։


Գրանցում
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.