Դասընթացի նկարագրություն

Անուն՝ Գրաֆիկ դիզայն


Տևողությունը՝  3 ամիս (շաբաթական 2 անգամ, հավելյալ պրակտիկ դասընթացներ)


Մասնակիցների քանակը՝  4-6 


Դասընթացի մեկնարկը՝  խմբի կազմավորման պահից


Դասընթացի արժեք ցերեկային ժամերին` 40,000 ՀՀ դրամ (ամսական) 


Դասընթացի արժեք երեկոյան ժամերին` 45,000 ՀՀ դրամ (ամսական) 

Գրանցվեք մեր ՕՆԼԱՅՆ դասընթացներին և յուրաքանչյուր ամսվա համար ստացեք 5,000 ՀՀ դրամ զեղչ



Սա սկսնակ մակարդակի դասընթաց է, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ գրաֆիկ դիզայնի ոլորտում: Դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ այն բոլոր գործընթացների վերաբերյալ, որոնցով կապահովվի գրավիչ, ստեղծագործ և գրագետ դիզայն:


Մենք ձեզ կսովորեցնենք բոլոր հիմնական և կարևոր ծրագրերն ու գործիքները (Autodesk Sketchbook Pro, Adobe Illustrator, Adobe Photoshop և CorelDRAW)։ Դուք ձեռք կբերեք փորձառություն դիզայնի իրականացման ընթացքում, քանի որ դասընթացի նպատակն է  ուսանողներին փոխանցել բավականաչափ  պրակտիկ գիտելիքներ:


Դասընթացի ավարտին դուք կտիրապետեք լոգոյի, սոցիալական պաստառների, այցեքարտերի, թռուցիկների, պիտակների, գրքերի կազմի նախագծմանը: Բացի այդ, դուք կկարողանաք նախագծել և պատրաստել ֆայլեր տպագրության համար: Այս դասընթացը ամուր հիմք է տալիս նորեկներին դառնալ ավելի մրցունակ մասնագետ։

Գրանցում
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.